շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լյուիս Բոնոն ժամանել է Բաքու

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լյուիս Բոնոն ժամանել է Բաքու

ԵԱՀԿ Միսնկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի նոր գլխավոր խորհրդական Լուիս Բոնոն այցով գտնվում է Ադրբեջանում: Այս մասին հայտնել Է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։

Նշվել է, որ Բաքու այցի շրջանակներում Լուիս Բոնոն հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այլ պաշտոնատար անձանց հետ: Այցի նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջմղումն է։ Ամերիկացի դիվանագետը կայցելի նաև Հայաստան և Վրաստան։

  • Կիսվել: