հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Ձեզ փոխանցվել էր 42 000 քկմ տարածք, դուք թողել եք 32 հազարը, ու դեռ հարց է՝ սա էլ կմնա, թե՞ ոչ. Ռուստամյան

Ձեզ փոխանցվել էր 42 000 քկմ տարածք, դուք թողել եք 32 հազարը, ու դեռ հարց է՝ սա էլ կմնա, թե՞ ոչ. Ռուստամյան

Մեր ամենամեծ ձեռքբերումը, որ այսօր մեզնից ցանկանում են խլել, այն էր, որ արցախյան ազատամարտով ունեցանք 42000 կիլոմետր հայկական վերահսկողության տակ անցած տարածքներ: Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Սա պարծանք էր մեր սերնդի համար, պատմական էր... Եկավ այս իշխանությունը եւ 42000-ից թողել է մոտ 32 հազարը, ու դրանից հետո հարցնում են, թե ինչ ենք արել մենք այս ազգի համար վատ, որ ուզում եք՝ հեռանանք: Էլ ի՞նչ պիտի անեիք, ձեզ փոխանցվել էր 42 000 քառակուսի կիլոմտեր տարածք, դուք թողել եք 32 հազարը, ու դեռ հարց է՝ սա էլ կմնա, թե՞ չէ՛՛:

Ռուստամյանի խոսքով՝ եթե այս իշխանությունները մնան, չի մնա ժողովուրդ: ՛՛Սա է իրական մարտահրավերը, որ բոլորիս հավաքել է՛,-ասաց նա:

 

  • Կիսվել: