շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մհեր Սահակյանը ձեռքում շողացող առարկայով հարվածել է Վլ. Վարդանյանին ու «պուկ» փախել. Վահագն Ալեքսանյան

Մհեր Սահակյանը ձեռքում շողացող առարկայով հարվածել է Վլ. Վարդանյանին ու «պուկ» փախել. Վահագն Ալեքսանյան

Գիտեմ, որ քննարկված հարցի հետ մեծ հաշվով կապ էլ չուներ այդ միջադեպը, որովհետև ինչքան հասկանում եմ տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Վլադիմիր Վարդանյանն ընդամենը նկատողություն է արել, ինչը բոլոր նիստերի ժամանակ լինում է, դրան հաջորդել է երիտասարդ վարորդի ոչ ադեկվատ պահվածքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև տեղի ունեցած միջադեպին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Նա նկատողությունից հետ շատ տաքացած վեր է կացել ու ձեռքում շողացող մետաղական առարկայով հարվածել է ու հետո ինչպես կասեր դասականը՝ «պուկ» փախել է»,-ասաց Ալեքսանյանը։

Պատգամավորի խոսքով՝ ըստ մամուլի՝ երիտասարդին զուգարանից են գտել, տարել են բաժին, հիմա հարցաքննում են. «Պարոն Վարդանյանի հետ արդեն ամեն ինչ նորմալ է, աչքին մի քանի կար են դրել: Շատ զարմանալի է, որ «Հայաստան» խմբակցությունից տարատեսակ պատգամավորներ փորձում են իրավիճակը ներկայացնել, թե սադրել է Վլադիմիր Վարդանյանը, ինչը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, Վարդանյանի հանրային գործունեությունը բոլորին էլ ծանոթ է: Կարծում եմ՝ այդ վարորդ-պատգամավորը պետք մանդատը վայր դնի, որովհետև նման խուլիգանություն, նման լկտիություն առհասարակ չի կարելի ուղղակի թույլ տալ:

Պետաիրավական հանձնաժողովի նիստին ՔՊ խմբակցության տղամարդ պատգամավորներից ներկա են եղել միայն Վլադիմիր Վարդանյանը և Վիգեն Խաչատրյանը: Ուղղակի փոքրոգի խուլիգանություն է այդպիսի պայմաններում այդպիսի քայլի դիմել՝ մտածելով, որ մեծ մարդիկ են՝ դժվար թե կարողանան արձագանքել»:

InfoPort.am-ի տեղեկություններով իշխանական Վարդանյանին ծեծած ընդդիմադիր վարորդ-պատգամավոր Սահակյանը միջադեպից հետո թաքնվել է ԱԺ կանանց զուգարանում։
 
InfoPօrt.am-ին նաև հայտնի է դարձել ծեծկռտուքի պատճառը։ Մասնավորապես, երբ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը սկսել է խոսել ՀՀ ՍԴ կողմից սահմանադրական ճանաչված Հռոմի ստատուտի մասին, դաշնակցական Մհեր Սահակյանը նրան հարցրել է, թե ինչ կարծիք ունի Ռուսաստանի առարկություններին այդ հարցի շուրջ։ Վլադիմիր Վարդանյանն էլ նրան ասել է, որ լռի ու լսի, թե ինչ կարծիք ունի, որից էլ սկսել է քաշքշուկը ու հարվածները։

  • Կիսվել: