Պետք է դիմեք իրավապահ մարմիններին, ես չեմ կարող գնահատական տալ. Վարդանյանը՝ Աղազարյանի հեռախոսային գաղտնիությունը հանրայնացնելու մասին
Մարդու իրավունքների խախտումը ֆիքսում է դատական իշխանությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հովիկ Աղազարյանի հեռախոսային մանրամասները հանրայնացնելուն, դրանք վարչապետին տրամադրելուն՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանն իրավական ի՞նչ հիմքերով է Հովիկ Աղազարյանի հեռախոսային գատնիությունը կիսել ՔՊ վարչության անդամների հետ՝ պատասխանեց.«Եթե դուք այդտեղ որևէ հանցավոր էլեմենտ եք տեսնում, պետք է դիմեք իրավապահ մարմիններին։ Ես չեմ կարող գնահատական տալ։ Մոտեցեք Հովիկ Աղազարյանին, նա դեռ շարունակում է մնալ ԱԺ պատգամավոր, և տվեք իրեն ձեր հարցերը»։