ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ձեր նախագահը իշխանությունը ժառանգել է իր հորից, դուք ինչ ժողովրդավարությունից եք խոսում. Հայկ Կոնջորյանը՝ ադրբեջանցի պատգամավորներին

Ձեր նախագահը իշխանությունը ժառանգել է իր հորից, դուք ինչ ժողովրդավարությունից եք խոսում. Հայկ Կոնջորյանը՝ ադրբեջանցի պատգամավորներին

ԵԱՀԿ ԽՎ կազմակերպած վեբինարի ժամանակ Ադրբեջանցի պատգամավորները, օգտվելով ներհայաստանյան խնդիրներից, փորձել են մեղադրել ՀՀ իշխանություններին ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների մեջ` օրինակ բերելով Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակը:

Պատասխանելով այս մեղադրանքներին իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը, մասնավորապես, նշել է.

«Ձեր նախագահը իշխանության գլխին է արդեն 17 տարի և իր նախագահությունը ժառանգել է իր հորից, դուք ի՞նչ ժողովրդավարության մասին եք խոսում: Հայաստանում բոլորը պատասխանատու են իրենց քայլերի համար, անկախ նրանից՝ բիզնեսմեն ես, թե պաշտոնյա. դա մի բան է, որ դուք չեք հասկանա, դա ժողովրդավարություն է: Իսկ Արցախի ժողովուրդը իրավունք ունի որոշել իր ճակատագիրը և օգտվում է իր այդ իրավունքից, իրավունք, որը ձեզ համար հասկանալի չէ»:

  • Կիսվել: