ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դիպուկահարներ՝ ԱԺ-ի բակում (տեսանյութ)

Դիպուկահարներ՝ ԱԺ-ի բակում (տեսանյութ)

"Ժողովրդավարության բաստիոն"-ի ԱԺ-ի բակում անթաքույց դիպուկահարներ են տեղակայված: Այս վերտառությամբ տեսանյութ է հրապարակվել ՛՛Հայաստան՛՛ դաշինքի ֆեյսբուքյան էջում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր երթի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ՛՛Դիմադրություն՛՛ շարժման մասնակիցների և ոստիկանների միջև:

Շարժման մասնակիցները ոստիկաններին  խնդրել են բացել Դեմիրճյան փողոցը, որպեսզի գնան դեպի ԱԺ շենք, նրանք մերժել են, այնուհետև, ըստ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի, ոստիկանները դիմել են սադրանքի, սկսվել են բախումներ, ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, կան տուժածներ, բերման ենթարկվածներ: 

 

 

 

 

  • Կիսվել: