երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Դինամիկ քննարկումներն ամրացնում են հարաբերությունները. ԵԽ նախագահը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

Դինամիկ քննարկումներն ամրացնում են հարաբերությունները. ԵԽ նախագահը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը  կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դինամիկ քննարկումները երկկողմ հարաբերությունները դարձնում են չափազանց ամուր: Շառլ Միշելը վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման մասին իր տպավորություններով է կիսվել «Թվիթեր»-ի իր էջում:

«Այսօր հանդիպեցի  Նիկոլ Փաշինյանի հետ՝ մանրամասն քննարկելու համար Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները,  «Արեւելյան գործընկերությունը»: Նման դինամիկ քննարկումները մեր երկկողմ և մարդկանց միջև հարաբերությունները դարձնում են չափազանց ամուր»,-գրել է Եվրոպական խորհրդի նախագահը:

Նա նաև նշել է, որ անհամբերությամբ սպասում է հաջորդ հանդիպմանը՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին Բրյուսելում:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Բրյուսելում է: ՀՀ կառավարության հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Տեսալուսանկարահանման արարողությունից հետո Հայաստանի վարչապետը և Եվրոպական խորհրդի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

  • Կիսվել: