հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Դիմումին կավելանան ԼՀԿ պատգամավորների ստորագրությունները ու այն մուտք կարվի ՍԴ. Գորգիսյան

Դիմումին կավելանան ԼՀԿ պատգամավորների ստորագրությունները ու այն մուտք կարվի ՍԴ. Գորգիսյան

ԲՀԿ-ից մի քանի անգամ գնացած-հետ եկած ոմն պատգամավոր երեկ խոսել էր, նշելով, որ Ազգային ժողովում չկա ընդդիմություն՝ մեջբերելով ՍԴ դիմելու վերաբերյալ ԼՀԿ դիրքորոշումը։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում․

«Ուղղակի կցանկանայի փաստել, որ ՍԴ ուղարկվելիք դիմումը ստորագրել են ԲՀԿ 25 պատգամավոր, որին կավելանան ԼՀԿ պատգամավորների ստորագրությունները և շուտով դիմումը կմուտքագրվի ՍԴ։

Բայց արի ու տես, որ այդ նույն դիմումի տակ ոչ միայն չկա սույն պատգամավորի ստորագրությունը, այլև մինչ օրս նա խուսափել է հայտնել հստակ դիրքորոշում ՍԴ դիմելու մասին։

Հաշվի առնելով ընտրություններից առաջ կուսակցություն բացելու, ապա որևէ մեծ կուսակցության հետ ընտրություններին մասնակցելու նրա սովորությունը, կարելի է ենթադրել, որ սույն պարոնն այսօր էլ լծվել է Ազգային ժողովի ընդդիմադիր գործընկերներին վարկաբեկելու գործին՝ ճանապարհ հարթելով իր ծառայությունների նոր գնորդների համար։

  • Կիսվել: