ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դիմեք պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու մրցույթին. վարչապետ

Դիմեք պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու մրցույթին. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում կոչ է անում դիմել Պարեկային նոր ծառայություն։

Նա, մասնավորապես, նշել է․

«Սիրելի հայրենակիցներ, տեղյակ եք, որ Հայաստանի կառավարությունը ոստիկանության բարեփոխումների համատեքստում նախատեսում է ստեղծել պարեկային ծառայություն՝ նոր գործելաոճով, նոր հմտություններով, բարձր աշխատավարձով ու նոր տեխնիկական միջոցներով: Արդեն հայտարարվել է պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու նպատակով ոստիկանության կրթահամալիրում ուսուցման միասնական ընդունելություն-մրցույթ։ Դիմեք և ձեր ներդրումն ունեցեք Հայաստանի համար կարևոր այս կառույցի ձևավորմանն ու կայացմանը»:

 

 

 

  • Կիսվել: