ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
2021-ին մեծ աշխատանքներ են տարվել, որպեսզի պարեկային ծառայությունը տեղափոխվի մարզեր. Կարեն Անդրեասյան

2021-ին մեծ աշխատանքներ են տարվել, որպեսզի պարեկային ծառայությունը տեղափոխվի մարզեր. Կարեն Անդրեասյան

Դատական համակարգում մեր աշխատանքի հիմնական ուղղությունը եղել է դատավորների թվակազմն ու նրանց աշխատավարձերը, սոցիալական երաշխիքները ավելացնելը: Այս մասին այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում, ամփոփելով 2021 թվականը, հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

«Թեժ քննարկման թեմա են դարձել կարգապահական վարույթները, որոնց շրջանակներում 2021 թվականին ԲԴԽ է ներկայացվել 19 միջնորդություն»,- ասաց նախարարը:

Նա իր խոսքում կարևորեց նաև պարեկային ծառայության ներդրումը:

«2021 թվականին մեծ աշխատանքներ են տարվել, որպեսզի պարեկային ծառայությունը տեղափոխվի մարզեր: Առաջին երկու մարզերի համար համարյա պատրաստ է պարեկային ծառայությունը»,- ասաց Անդրեասյանը:

Անդրադառնալով Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը՝ Անդրեասյանը նշեց, որ կատարողական վարույթների աննախադեպ աճ է գրանցվել:

«Առաջին անգամ է, որ այնքան են ավելացել կատարողական վարույթները, որ դա բերել է դրական եկամտի: Ծախսերը փոքր-ինչ կրճատվել են, բայց, միևնույն է, բավարար ծավալով կան: Այնքան են աճել մուտքերը, որ դրա հաշվին ունեցել ենք 650 միլիոնի շահույթ»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: