ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Դիմադրություն» շարժման մասնակիցները երթով շարժվեցին Ֆրանսիայի հրապարակ (ուղիղ)

«Դիմադրություն» շարժման մասնակիցները երթով շարժվեցին Ֆրանսիայի հրապարակ (ուղիղ)

«Դիմադրություն» շարժման մասնակիցները քիչ առաջ դատախազության շենքի մոտից երթով շարժվեցին Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ժամը 19։00–ին սպասվում է հանրահավաք։

«Դիմադրություն» շարժումը դատախազության մոտ էր գնացել 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների կողքին լինելու եւ նրանց պահանջին միանալու համար։

Նշենք, որ զոհված զինծառայողների հարազատները դիմել էին դատախազություն, որպեսզի ստանան տուժողի դատավարական կարգավիճակ, ինչպես նաեւ պահանջել էին, որ Նիկոլ Փաշինյանին ներգրավեն որպես մեղադրյալ եւ կալանավորեն։

 

  • Կիսվել: