երեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2024
Դիմադրության շարժման երթն ավարտվեց

Դիմադրության շարժման երթն ավարտվեց

Դիմադրության շարժման իրազեկման երթը վաղը եւս տարբեր ակցիաներ կկազմակերպի, բայց առանձին երթ չի իրականացնի. վաղը հանդես կգանք մամուլի ասուլիսով։ Այս մասին երթի ավարտին այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ այսօր Արամ Մանուկյանի արձանի մոտից մեկնարկել էր Դիմադրության շարժման իրազեկման երթը։

Սաղաթելյանը նշեց, որ սա իշխանության եւ ընդդիմության պայքար չէ, այլ համաժողովրդական եւ համազգային պայքար. ՛՛Մայիսի 1-ին այս հրապարակ կմտնեն չորս ուղղություններով մեր մարզերից դեպի Երեւան շարժվող մեր բազմահազար քաղաքացիները: Մայիսի 1-ից սկսում ենք մեր պայքարի վերջնական փուլի սկիզբը, որը հասցնելու ենք իր հաղթական ավարտին՛՛:

  • Կիսվել: