շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դեսպան Սոս Ավետիսյանը Բարսելոնայում անդրադարձ է կատարել Արցախյան հիմնահարցին և հակամարտության կարգավորման գործընթացին

Դեսպան Սոս Ավետիսյանը Բարսելոնայում անդրադարձ է կատարել Արցախյան հիմնահարցին և հակամարտության կարգավորման գործընթացին

Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Բարսելոնայի «Արարատ» հայկական միության նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ միջոցառմանը։

Դեսպանն իր ելույթում անդրադարձ է կատարել Արցախյան հիմնահարցին և հակամարտության կարգավորման գործընթացին։

Միջոցառմանը մասնակցել և ելույթներով հանդես են եկել նաև Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը (տեսակապի միջոցով), Իսպանիայի Կոնգրեսի տարբեր խմբակցությունների պատգամավորներ, իսպանաբնակ հայազգի իրավաբաններ։

  • Կիսվել: