ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դեսպան Մկրտչյանը Լեհաստանում ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը

Դեսպան Մկրտչյանը Լեհաստանում ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը

Մարտի 9-ին Լեհաստանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի Սենատի ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Յարոսլավ Ռուսեցկիին և Սեյմի ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Միխալ Յախին: Այդ մասին տեղեկանում ենք Լեհաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են եվրոպական տարածաշրջանային անվտանգությանն ու պաշտպանության ոլորտում հայ-լեհական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

Դեսպան Ս․Մկրտչյանը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը, վերջին զարգացումները և տարածաշրջանային կայունության վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու առկա մարտահրավերները։ Ուշադրություն է հրավիրվել Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական ճգնաժամին և դրա հետևանքներին։

 
 
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: