Դեսպան Մակունցը կոնգրեսական Մուրի հետ անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներին
Հունիսի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Րայլի Մուրի հետ (Հանրապետական, Արևմտյան Վիրջինիա): Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման հնարավորությունները, երկու երկրների օրենսդիր մարմինների միջև ընթացող համագործակցությունը, Հայաստանում ԱՄՆ աջակցությամբ իրականացված կարողությունների զարգացման ծրագրերը։ Երկուստեք կարևորվել է Հարավային Կովկասում կայուն և երկարատև խաղաղության հաստատումը։
Դեսպան Մակունցն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցված խաղաղության համաձայնագիրը։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջզգային այլ հարցերի։