ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դեսպան Մակունցը հանդիպել է Կալիֆորնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալագիսին

Դեսպան Մակունցը հանդիպել է Կալիֆորնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալագիսին

Ս․թ․ փետրվարի 24-ին Լոս Անջելեսում դեսպան Մակունցը հանդիպել է Կալիֆորնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալագիսին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Կալիֆորնիա-Հայաստան համաձայնագրի շրջանակներում համագործակցության խորացման, վերջերս նահանգում տեղի ունեցած այլատյացության դրսևորումների, ինչպես նաև նահանգային կյանքում հայ համայնքի ներգրավվածության վերաբերյալ հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում առկա անվտանգային խնդիրներին, Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա հետևանքով առաջացող հումանիտար ճգնաժամին։

Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ զարգացնել համագործակցությունը տնտեսական և առևտրային ոլորտներում։

  • Կիսվել: