ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դեսպան Աթաբեկյանը Լիբանանի խորհրդարանի նախագահին է փոխանցել ՀՀ Ազգային ժողովի նախագահի նամակը

Դեսպան Աթաբեկյանը Լիբանանի խորհրդարանի նախագահին է փոխանցել ՀՀ Ազգային ժողովի նախագահի նամակը

Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը հուլիսի 27-ին հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիին՝ փոխանցելու համար ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նամակը։ Այս մասին տեղեկանում ենք  Լիբանանում Հայաստանի դեսպանության էջից։

«Հանդիպման ընթացքում քննարկվեցին առկա պայմաններում երկկողմ եւ բազմակողմ խորհրդարանական համագործակցության հեռանկարներին, ինչպես նաեւ՝ տարածաշրջանային ընթացիկ օրակարգին առնչվող մի շարք հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: