Դեռ ժամանակ կա. Թոխյանը՝ վաղ կենսաթոշակ գնալու մասին
ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ՝ և՛ որպես ԱԺ նախագահի, և՛ որպես ուսանողի: Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում:
Նշենք, որ Արարատ Միրզոյանը եղել է Թոխյանի ուսանողը:
Նա ասել է, որ հանդիպման ժամանակ չի քննարկվել ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի գնալու հարցը:
Լրագրողների հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է օգտվել վաղ կենսաթոշակի իրավունքից, ՍԴ դատավոը նշել է, որ իր կարծիքը կասի, դեռ ժամանակ կա։


