Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի մի հատված Ադրբեջանին հանձնելը քրեական հանցագործություն է. Առաքելյան
Հայաստանը Ադրբեջանին է հանձնում դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի (Հ-58) մի հատվածը Կիրանց գյուղի մոտակայքում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«59 կմ երկարությամբ այդ ճանապարհը (Աչաջուր գյուղից մինչև Հաղթանակ գյուղ) հաստատված է Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից 30.11.2023թ.-ին։
Հետևաբար, ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»,-նշել է նա։