շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Դեմ ենք այն տրամաբանությանը, որը մեզ դուրս կբերի պայմանավորված սկզբունքների շրջանակից. Փաշինյանը՝ Ալիևի առաջարկի մասին

Դեմ ենք այն տրամաբանությանը, որը մեզ դուրս կբերի պայմանավորված սկզբունքների շրջանակից. Փաշինյանը՝ Ալիևի առաջարկի մասին

Երբ Ադրբեջանը փորձում է այլ հարթակ առաջարկել, դա կարող է մեր կողմից մեկնաբանվել, որ այլ հարթակ տեղափոխվելով՝ Ադրբեջանը ցանկանում է արդեն իսկ պայմանավորված սկզբունքները չեզոքացնել: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի առաջարկին՝ բանակցությունները Վրաստանում անցկացնելու վերաբերյալ:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Սա է խնդիրը, մենք ասում ենք՝ եկեք սկզբունքները ֆիքսենք, այդ սկզբունքների տակ ստորագրենք, այդ սզբունքները հայտարարենք, այսինքն՝ պարզ լինի, թե մենք ինչ շրջանակում ենք խոսում, եւ որն է լինելու մեր հետագա արդյունքը: Բայց երբ մենք սա թողնում ենք ու այլ հարթակներ ենք առաջարկում, եւ. ըստ էության. տպավարություն է առաջանում, որ մենք ուզում ենք այդ սկզբունքները դուրս մղել, եւ մեր մտահոգությունները, թե կարող է այդ գործընթացի թիկունքում կամ թաքնված պլան լինի այն, որ պրոցես տարվի ուժի գործադրմամբ, նոր պատերազմով, նոր էսկալացիայով, խորանում է... Մենք դեմ չենք որեւէ խոսակցոսւթյան, բայց մենք դեմ ենք այն տրամաբանությանը, որը մեզ դուրս կբերի արդեն իսկ պայմանավորված սզբունքների շրջանակից՛՛:

Նշենք, որ ավելի վաղ Ալիեւն առաջարկել էր Փաշինյանին բանակցությունները անցկացնել Վրաստանում:

 

  • Կիսվել: