երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Դավիթ Շահնազարյանը չբացառեց բախումների հնարավորությունը Եռաբլուրում

Դավիթ Շահնազարյանը չբացառեց բախումների հնարավորությունը Եռաբլուրում

Այսօրվանից՝ կապիտուլյացիոն համաձայնագրի կնքումից 40 օր անց,  ՀՀ-ում հայտարարված է եռօրյա սուգ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ ժամը 13.00-ից Հանրապետության հրապարակից մեկնարկելու է նահատակների հիշատակի սգո երթը դեպի Եռաբլուր: Եվ որպեսզի Նիկոլ Փաշինյանի ու այդ երթի մասնակիցների մուտքը Եռաբլուր թույլ չտրվի, մի շարք ազատամարտիկներ, զոհվածների հարազատներ վաղ առավոտից Եռաբլուրում են, գրում է 168.am-ը։

«Դավաճանական երթը պիտի չմտնի Եռաբլուր, որովհետև նրանք, ովքեր այսօր կմասնակցեն Փաշինյանի երթին, նրանք իրենց վրա կվերցնեն այն ողջ պատասխանատվությունը՝ Փաշինյանի և նրա կառավարության բոլոր արածների համար. կապիտուլյացիա, Արցախի մեծ մասի հանձնում,  ահռելի վտանգ Հայաստանին՝ այն, ինչ տեղի է ունենում հիմա Սյունիքում, և իրենց վրա կվերցնեն 2.5 տարի ամեն օր արված պետական դավաճանությունը Փաշինյանի կողմից, կկիսեն այդ մեղքերը»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց 1994-95թթ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1991-95, 1995-99թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը:

Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հրահանգ է տվել մոբիլիզացնել վարչական բոլոր ռեսուրսները:

«Ոստիկանության պետերը հրահանգ են ստացել իրենց մոտ հաշվառված անձանց՝ թմրամոլներ, քրեական տարրեր, բոլորին ընդգրկել այս երթին: Բոլոր պետական հիմնարկները՝ Ատոմակայան… այսինքն՝ վերջին ռեսուրսներն է Փաշինյանը նետում՝ փորձելով ցույց տալ, թե իբր տեսեք՝ ինքը աջակցություն ունի:

Ես բոլորին կոչ եմ անում հրաժարվել, չմասնակցել այդ երթին, դա դավաճանների երթ է: Մերժեք պետական դավաճանների երթը: ԱԱԾ-ն և ոստիկանությունը հրահանգ է ստացել նաև ներգրավվել այդ երթին գործակալական ցանցին: Սա արդեն հանցագործություն է, որը նրանք կազմակերպել են: Ուրեմն այսպես, դավաճանների երթը մուտք չի գործելու Եռաբլուր»,- ասաց Շահնազարյանը:

Լրագրողների հետ զրույցում Շահնազարյանը չբացառեց բախումների հնարավորությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

  • Կիսվել: