ուրբաթ, օգոստոս 7
7 / 8 / 2020
Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի

Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, մերժեց ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ գործի վարույթը կարճելու մասին Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի ներկայացրած միջնորդությունը։

Դատարանն արձանագրեց, որ անկախ այն հանգամանքից, թե ով է կատարում նախաքննությունը, միեւնույն է, հսկողությունն իրականացնում է դատախազությունը։

Նշենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հիշեցնենք՝ քրեական գործով անցնում է 4 մեղադրյալ։ 

  • Կիսվել: