ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Դատապարտում ենք միակողմանի քայլերը․ Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումների մասին

Դատապարտում ենք միակողմանի քայլերը․ Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումների մասին

 Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան շեշտում է՝ Ադրբեջանը պետք է կատարի Լաչինի միջանցքով մարդկանց և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։  Ջերմուկում լրագրողների հետ զրույցում Կոլոնան նշեց՝ շատ կարևոր է դատարանի որոշումը հարգելը, որովհետև դա է իրավական իրականությունը, իսկ որոշման չկատարումը խաթարում է առանց այդ էլ անվստահության առկա մթնոլորտը։

Անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումներին ՝ Կոլոնան ընդգծեց, որ Ֆրանսիան դատապարտում է նմանատիպ միակողմանի քայլերը։ «Ֆրանսիան դատապարտել և դատապարտում է նման  միակողմանի քայլերը։ Մենք դա ասում ենք այստեղ, ես դա հանրայնորեն ասել եմ նաև երեկ Բաքվում։ Դատապարտում ենք միակողմանի քայլերը, դատապարտում ենք դատարանի որոշման չկատարումը։ Դատարանը իր վճիռն է կայացրել, շատ կարևոր է հարգել այդ վճիռը, որովհետև դա է իրավական իրականությունը և որովհետև չկատարելը նաև խաթարում է առանց այն էլ անվստահության առկա մթնոլորտը»,- ասաց նախարարը։

  • Կիսվել: