չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Դարչիաշվիլին հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով խաղաղության պայմանագիր կստորագրեն

Դարչիաշվիլին հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով խաղաղության պայմանագիր կստորագրեն

Բաքվում մարտի 15-ին տեղի ունեցող Թուրքիաի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպման շրջանակներում Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին:  Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

Դարչիաշվիլին հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով խաղաղության պայմանագիր կստորագրեն:

«Երկու երկրներն էլ Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերներն են։ Քննարկվել է համագործակցությունը քաղաքական, տնտեսական, առևտրային, պաշտպանական, մշակութային, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում։ Իհարկե, մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և մարտահրավերները հաղթահարելու մեր համատեղ ջանքերին»,- ասել է նա:

Իլյա Դարչիաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը վճռականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցությանը և պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և կառուցողական համագործակցության խթանման գործընթացին։

«Մենք հուսով ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով համաձայնության կգան և կստորագրեն խաղաղության համաձայնագիր, որը շրջադարձային կդառնա տարածաշրջանում կայուն խաղաղության համար»,- ասել է Վրաստանի արտգործնախարարը:

  • Կիսվել: