ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչները Զարեհ Սինանյանին են ներկայացրել երկրաշարժից հետո ստեղծված իրավիճակը

Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչները Զարեհ Սինանյանին են ներկայացրել երկրաշարժից հետո ստեղծված իրավիճակը

Ս.թ. մարտի 7-ին աշխատանքային այցով Սիրիա է ժամանել Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությունը:

Սիրիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ նույն օրը Սիրիայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հանդիպում Դամասկոսի հայ համայնքի հոգևոր և միութենական ղեկավարների հետ:

Հանդիպման ընթացքում մանրամասնորեն քննարկվել են հայ համայնքի առջև ծառացած խնդիրները, դրանց հաղթահարման ուղիները՝ հատկապես փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի լույսի ներքո: Համայնքի ներկայացուցիչները Զարեհ Սինանյանին են ներկայացրել ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը:

Հանդիպման ժամանակ մանրամասնորեն քննարկվել է նաև Հայաստան-Սփյուռք համագործակցությունը և դրա հետագա ընդլայնման և զարգացման հեռանկարները:

 
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: