չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Դադարեցրեք այս համատարած տների հավաքագրումը, դուք ձեր մարդասիրությամբ կրկնապատկում եք պետության բեռը. Վիլեն Գաբրիելյան

Դադարեցրեք այս համատարած տների հավաքագրումը, դուք ձեր մարդասիրությամբ կրկնապատկում եք պետության բեռը. Վիլեն Գաբրիելյան

Հարգելի՛ ընկերներ, հասկանում եմ, որ երբ ձեզ հետ կապ են հաստատում և օգնություն խնդրում, դուք չեք կարող գոնե չփորձել օգնել, սակայն խնդրում եմ և հորդորում, այս փուլում դադարեցրեք այս համատարած տների հավաքագրումը, Սյունիքի, Վայոց Ձորի և այլ մարզերում մեր բռնի տեղահանված հայրենակիցների համար ժամանակավոր ապաստարանները նախատեսված են: Այս մասին գրել  է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրելյանը։
 
«Ես յուրաքանչյուրիդ հասկանում եմ, բայց քանի որ կա ձեր անձնապես բարի կամքը օգնության ձեռք մեկնելու, այս գործընթացը խաթարվում է և իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, մարդկանց հոսքը դառնում է անկառավարելի, որովհետև մարդիկ հրաժարվում են նրանից ինչը իրենց համար նախատեսված է այս փուլում, լավ իմանալով, որ կան հայրենակիցներ, որոնք պատրաստ են և չեն հրաժարվի օգնության ձեռքը մեկնել: Հասկանում եմ, որ անտրամաբանական կհնչի, բայց դուք ձեր մարդասիրությամբ պետության բեռը այս փուլում ոչ թե լիցքաթափում եք, այլ՝ կրկնապատկում:
 
Հավելեմ նաև, որ ինչ վերաբերում է երեկվա ողբերկական դեպքից տուժածների համար օդային միջանցքին, առաջին իսկ րոպեից աշխատանքներ այդ ուղղությամբ տարվում են»։

  • Կիսվել: