երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Նորիկ Եղիազարյանը դադարեցրել է անդամակցությունը «Հանրապետություն» կուսակցության հետ

Նորիկ Եղիազարյանը դադարեցրել է անդամակցությունը «Հանրապետություն» կուսակցության հետ

Նորիկ Եղիազարյանը վայր է դրել «Հանրապետություն» Կուսակցության քաղաքական խորհրդի անդամի լիազորությունները։ Այս մասին տեղեկանում ենք վերջինիս տարածած հայտարարությունից, որը ներկայացնում ենք ստորև․

«Սույնով, 2003 թվականից «Հանրապետություն» կուսակցության անդամ, իսկ 2012 թվականից՝ Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ (համագումարի կողմից ընտրված) ՆՈՐԻԿ ԱՐՄԵՆԱԿԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՍ, վայր եմ դնում Կուսակցության քաղաքական խորհրդի անդամի լիազորություններս և դադարեցնում եմ անդամակցությունս նշված կուսակցությանը:

Պատճառը՝  օրենքների կատարման և ներկուսակցական ժողովրդավարության հետ կապված մի շարք հարցերում Կուսակցության ղեկավարության ու իմ միջև վաղուց ի վեր առկա և չլուծված էական տարաձայնություններն են»:

 

  • Կիսվել: