ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ցույցերի մեջ կան երկրի ապագայով մտահոգ բազմաթիվ բարեխիղճ քաղաքացիներ, որոնց հետ պետք է երկխոսել. Իոաննիսյան

Ցույցերի մեջ կան երկրի ապագայով մտահոգ բազմաթիվ բարեխիղճ քաղաքացիներ, որոնց հետ պետք է երկխոսել. Իոաննիսյան

Ակնհայտ է, որ ՔՊ-ի պատգամավորները ուզում են ոստիկաններին դուխ տան, բայց որ մի քիչ քաղաքական փորձ ունենաին` կհասկանաին, որ իրենց «շնորհակալ եմ ոստիկանին» ֆլեշ-մոբը նպաստելու է հանրությունում բևեռվածության աճին ու ռադիկալացմանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը:

՛՛Չնայած, ՔՊ-ում ե՞րբ են մի քայլ առաջ մտածել: Այս մարդիկ, իրենք իրենց խոսքով, հիմա տպավորություն են ստեղծում, որ իրենց իշխանությունը պահողը ոչ թե ժողովուրդն է, այլ ոստիկանը:

Հ.Գ. Այո, փողոցներում շատ են թալանածը չկորցնելու մասին մտածող ու ՔՊ-ի պատճառով դեռև ազատության մեջ գտնվողներ: Բայց ցույցերի մեջ կան երկրի ապագայով մտահոգ բազմաթիվ բարեխիղճ քաղաքացիներ, որոնց հետ պետք է երկխոսել և ոչ ուժի դիրքերից հանդես գալն ընդգծելով առճակատվել՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: