ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ցուցարարները փակել են Երևան-Սևան մայրուղին. ոստիկանները մեծ ուժ են կենտրոնացրել

Ցուցարարները փակել են Երևան-Սևան մայրուղին. ոստիկանները մեծ ուժ են կենտրոնացրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի դուրս ելած քաղաքացիները փակել են Սևան-Երևան մայրուղին։ Մայրուղում կուտակված են բազմաթիվ ավտոմեքենաներ։

Այստեղ իրավիճակը պարբերաբար լարվում է։ Ոստիկանները մեծ ուժ են կենտրոնացրել Երևան-Սևան ավտոճանապարհին։

Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրության շարժման մասնակիցները կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։

  • Կիսվել: