երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
«Չոքացնելու, կզացնելու եմ սաղիդ. հատ-հատ մասկեքը կոխելու եմ համապատասխան տեղերդ». Փաշինյանը հունից դուրս էր եկել (Տեսանյութ)

«Չոքացնելու, կզացնելու եմ սաղիդ. հատ-հատ մասկեքը կոխելու եմ համապատասխան տեղերդ». Փաշինյանը հունից դուրս էր եկել (Տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանի Արաբկիր վարչական շրջանում է քարոզարշավ իրականացնում։

Նա հունից դուրս եկավ, երբ մի կին նրան ասաց. «Դուք գողացել եք իմ հայրենիքը։ Դուք ազգի մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել։ Դուք գողացել եք իմ երեխեքին, Դուք գողացել եք իմ եղբորը։ Դուք փորձեցիք մեզ կզացնել, բայց մենք չենք կզել»։

Իրավիճակը լարվեց, Փաշինյանի աջակիցները սկսեցին քաշքշել կնոջը։

«Դուք ովքե՞ր եք։ Եթե դուք Ռոբն եք, մենք ձեզ կզացնելու ենք։ Ռոբին էլ ենք կզացնելու, կալուգացուն էլ ենք կզացնելու, Գագոյին էլ ենք կզացնելու, Սերժին էլ ենք կզացնելու»,-ասաց Փաշինյանը՝ շարունակելով գոռգոռալ, թե սատկացնելու է իր թվարկած բոլոր անձանց։

Հետո էլ ասաց, թե «մասկեքով, Ղարաբաղի ակցենտով խոսողները» փախածներն են։

«Ֆերրարիի արագությամբ են փախել պատերազմից, մեր երեխեքին էլ լքել են։ Ղարաբաղի ակցենտով խոսողներ, հանեք ձեր մասկեքը, այ ստահակներ, այ փախածներ, դուք վախկոտ համբալներ եք, ովքեր փակել են մարտադաշտից։ Հանեք ձեր մասկեքը, չոքցնելու եմ սաղիդ, հատ-հատ մասկեքը կոխելու եմ համապատասխան տեղերդ»,-հայտարարեց Փաշինյանը։

  • Կիսվել: