Չկա Հայաստան-Արցախ անջատված անվտանգության համակարգ, մոռացեք. «Իմ քայլի» պատգամավոր
Չկա Հայաստան-Արցախ անջատված անվտանգության համակարգ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նրա պնդմամբ, Հայաստան-Արցախ տարանջատումը արհեստածին տեսակետ է ու վտանգում է Հայաստանի անվտանգությունն ամբողջությամբ:
«Չկա Հայաստան-Արցախ անջատված անվտանգության համակարգ, մոռացեք: Ով այդ մասին խոսում է, իմացեք, որ թշնամուն հնարավորություն է տալիս իրեն ավելի վստահ զգալ մեզ հետ ռազմական հարաբերություններում: Չկա նման բան, մոռացեք, մի քննարկեք: Չի կարող լինել նման բան, եթե կա է, ապա օր առաջ պետք է դա լուծենք», -հայտարարեց Քոչարյանը:


