հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Չենք կարող խիստ կարանտին մեզ թույլ տալ, ուղղակի չենք կարող․ Ալեն Սիմոնյան

Չենք կարող խիստ կարանտին մեզ թույլ տալ, ուղղակի չենք կարող․ Ալեն Սիմոնյան

Չենք կարող խիստ կարանտին մեզ թույլ տալ, ուղղակի չենք կարող։ Այս մասին այսօր լրագրողներ հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

Սիմոնյանն ընգծեց, որ երկար ժամանակ ընտրությունը ֆինանսապես և առողջական տեսանկյունից մարդուն ծանր վիճակի մեջ դնելու մեջ է:

«Խնդիրը երկու քարի արանքում որոշում կայացնելու մեջ է։ Խիստ սահմանափակում չենք կարող իրականացնել», - նշեց նա։

Սիմոնյանը նաև ընդգծեց, որ այս պահին քաղաքացիների մոտ կա ոչ լուրջ վերաբերմունք համաճարակի նկատմամբ։

«Մենք ընկալման խնդիր ունենք։ Ով էլ լինի, ինչ կառավարություն էլ լինի, ինչ երկիր էլ լինի, եթե քաղաքացիներին այս գիտակցությունը չհասցնենք, որևիցե մեկը ոչ մի բան չի կարող անել։ Եթե մարդ դուրս է գալիս իր միջանցքում խոսի, հարևաններին վարակի, մեկ ա մենք չենք կարողանալու մի բան անել», - ասաց նա։

  • Կիսվել: