երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Չեմ կարծում, որ հիմա պասիվ քաղաքականության մեջ եմ, ոչ էլ նպատակ ունեմ ինչ-որ ժամանակ հետո գնալ ու խնամել մի փոքրիկ այգի. Սերժ Սարգսյան

Չեմ կարծում, որ հիմա պասիվ քաղաքականության մեջ եմ, ոչ էլ նպատակ ունեմ ինչ-որ ժամանակ հետո գնալ ու խնամել մի փոքրիկ այգի. Սերժ Սարգսյան

Իր ՛՛Բանակցային առաջնագծում՛՛ գրքի շնորհանդեսի ժամանակ այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սագսյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց իրեն հաճախ տրվող հարցին այն մասին, թե երբ է ինքը գիրք կամ մեմուարներ գրելու:

Այս առնչությամբ նա նշեց. ՛՛Ես միշտ պատասխանում եմ՝ ես մոտ ժամանակներս չեմ պատրաստվում հուշեր գրելու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ես ժամանակի սղության խնդիր ունեմ, և հատկապես հիմա չեմ կարծում, որ դրա ժամանակն է, շատ ավելի կարևոր հարցեր ու մտահոգություններ կան, և այդ ուղղոությամբ պետք է մտածել՛՛:

Խոսելով իր՝ ակտիվ կամ պասիվ քաղաքականության մեջ լինելու մասին՝ ՀՀ նախկին նախագահը նշեց, որ ինքը հիմա էլ ակտիվ քաղաքականության մեջ է:

՛՛Ես չեմ կարծում, որ հիմա պասիվ քաղաքականության մեջ եմ, ոչ էլ նպատակ ունեմ ինչ-որ ժամանակ հետո գնալ ու խնամել մի փոքրիկ այգի՛՛:

 

 

  • Կիսվել: