ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Չավուշօղլուն ընդգծել է, որ ՌԴ-ն ու Ադրբեջանն աջակցում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին

Չավուշօղլուն ընդգծել է, որ ՌԴ-ն ու Ադրբեջանն աջակցում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ընդգծել է Մոսկվայի դերակատարումը Անկարայի և Երևանի ներկայացուցիչների միջև բանակցությունների գործընթացում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ Մոսկվայում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ նա, մասնավորապես, ասել է. ՛՛Հայաստանի հետ որոշակի գործընթաց կա։ Հատուկ բանագնացներն առաջին հանդիպումներն ունեցան՝ շնորհիվ այն ջանքերի, որոնք Ռուսաստանը ստեղծեց այստեղ՝ Մոսկվայում։ Դիվանագիտական ֆորումում ևս դրական շփումներ եղան, ու երկխոսություն ծավալվեց։ Ռուսաստանը գործընթացի հենց սկզբից աջակցություն է ցուցաբերում, Ադրբեջանն էլ է մեզ աջակցում այդ հարցում (հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում-խմբ․)՛՛:

Նա նաև հավելել է, որ առաջին հերթին պետք է ապահովել կրակի դադարեցում: ՛՛Խաղաղություն հաստատենք, որպեսզի մեր տարածաշրջանը խաղաղ լինի, և շարունակենք մեր ջանքերը այդ ուղղությամբ՛՛,-ասել է Չավուշօղլուն:

 

  • Կիսվել: