շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Չավուշօղլուի կոշտ հայատարարությունը Հայաստանի հասցեին

Չավուշօղլուի կոշտ հայատարարությունը Հայաստանի հասցեին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն երկրի պետական TRT haber-ի ուղիղ եթերում անդրադաձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջպետական սահմանին ընթացող մարտերին։ Նա նշել է․ «Հայաստանը թող խելքը գլուխը հավաքի։ Մենք մեր բոլոր հնարավորություններով Ադրբեջանի կողքին ենք», գրում էEermenihaber.am-ը։

Չավուշօղլուի համոզմամբ՝ Ադրբեջանի բանակը արել է ինչ անհրաժեշտ է և հետ է շպրտել հարձակումները։ Թուրքիայի արտգործնախարարի պնդմամբ՝ Հայաստանը, նոր բախման գոտիներ ստեղծելով, ցանկանում է ուշադրությունն այլ ուղղությամբ շեղել։

Նա ընդգծել է, որ Թուրքիան իրենից կախված ամեն աջակցություն կցուցաբերի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար՝ հավելելով, որ Ադրբեջանը հակամարտության վերաբերյալ ինչպիսի լուծում նախընտրի, Թուրքիան նրա կողքին կլինի։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ։

  • Կիսվել: