կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ցեղասպանություն՝ բառ, որի հետևանքով ավելի քան 1,5 միլիոն կանայք, տղամարդիկ, մանուկներ և ծերեր ոչնչացվեցին երկրի երեսից. Սալվինի

Ցեղասպանություն՝ բառ, որի հետևանքով ավելի քան 1,5 միլիոն կանայք, տղամարդիկ, մանուկներ և ծերեր ոչնչացվեցին երկրի երեսից. Սալվինի

Ցեղասպանություն, ես օգտագործում եմ մի բառ, որը Թուրքիայում ազատազրկման պատճառ կարող է դառնալ, և որի հետևանքով ավելի քան 1,5 միլիոն կանայք, տղամարդիկ, մանուկներ և ծերեր ոչնչացվեցին երկրի երեսից։ Այս մասին ասել է Լեգա շարժման առաջնորդ, Իտալիայի նախկին փոխվարչապետ Մատեո Սալվինին:

՛՛Թող որ այն այլևս երբեք չկրկնվի։ Ես հույս ունեմ, որ մոտ ապագայում կլինեմ հպարտ, արի և ազատ երկրում։ Ես հուսով եմ, որ մեր երեխաները Իտալիայի տարրականից մինչև միջնակարգ դպրոցներում հնարավորություն կունենան կարդալ Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը», որը ապագայի և հիշողության գլուխգործոց է՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: