ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ցեղասպանության ճանաչումից հետո Վաշինգտոնը կարող է փորձել միմյանց բախել Թուրքիային և Ռուսաստանին, և այդ բախման վայրը կլինի Հայաստանը. Ռուս վերլուծաբան

Ցեղասպանության ճանաչումից հետո Վաշինգտոնը կարող է փորձել միմյանց բախել Թուրքիային և Ռուսաստանին, և այդ բախման վայրը կլինի Հայաստանը. Ռուս վերլուծաբան

ՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը բարոյական տեսանկյունից ողջունելի քայլ էր անշուշտ և դա պետք է տեղի ունենար պատմական արդարությունը վերականգնելու համար, ՌԴ-ն դեռ 2015-ին է ճանաչել հայերի ցեղասպանությունը: Այս մասին հայտարարեց կովկասագետ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովը «Անկախություն եւ ինքնիշխանություն. սպառնալիքներն ու մարտահրավերները ժամանակակից Հայաստանի համար» գիտաժողովի ժամանակ, որը կազմակերպվել էր Եվրասիական փորձագիտական ակումբի կողմից:

Խնդիրն, ըստ նրա, այն է, թե ամերիկյան վարչակազմը ինչպե՞ս կօգտագործի այդ «մահակը»: Ըստ Կրիլովի, դա կօգտագործվի Էրդողանի դեմ, եթե վերջինս փորձի ԱՄՆ-ից ինքնուրույն խաղալ: Միևնույն ժամանակ վերլուծաբանը նշել է, որ սա Հայաստանի համար նոր հնարավորություն է բացում` դիվանագիտական ոլորտում: Բայց միևնույն ժամանակ, ըստ նրա, բարդացնում է տարածաշրջանի իրավիճակը` նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս հայտարարությունը հայերին կարող է ռևանշի հույս ներշնչել, իսկ դա բավականին ռիսկային է` հաշվի առնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի բնակչության աճը և Հայաստանի բնակչության նվազման միտումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Թուրքան ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն է:

Ըստ Կրիլովի, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեզը, որը Ժիրայր Լիպարիտյանն է համառորեն փորձում առաջ տանել` «մենք փոխվենք, որ հարեւանների հետ կարողանանք ապրել», Հայաստանում լայն տարածում կարծես չի գտնում: Հայ հասարակության շրջանում գերիշխում են ռևանշի նկրտումները, իսկ դա տարածաշրջանում իրավաճակը լարված է պահում: Հետագա զարգացումները, վերլուծաբանի խոսքերով, կախված են նրանից, թե ինչպե՞ս ԱՄՆ-ը կուղղորդի գործընթացները. «Վաշինգտոնը կարող է օգտվել իրավիճակից և որոշել միմյանց բախել Թուրքիային և Ռուսաստանին և այդ բախման վայրը կլինի Հայաստանը»:

Այս առումով, նա հիշեցրեց 44-օրյա պատերազմի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքը` հավելելով, որ դրանից հետեւում է, թե «հայերին վիճակված է հպարտորեն մահանալ` այլոց շահերի համար»: Այստեղ, ըստ նրա, ՀՀ-ն եւ ՌԴ-ն համատեղ մտածելու եւ գործելու խնդիր ունեն:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: