«Վերջերս նաև մյուս մեքենաս են ջարդել ու փորձել այրել»․դեպքերը կապվա՞ծ են Գառնիկ Դանիելյանի քաղաքական գործունեության հետ
Նախանական գնահատականներ չեմ ուզում տալ, բայց քանի որ 3-4 ամիս առաջ էլ է ինձ հետ նման դեպք տեղի ունեցել, մյուս մեքենաս են ջարդել ու այրելու փորձ է եղել, թույլ է տալիս ինձ որոշակի ենթադրություններ անել, որ սա կապված է նաև իմ քաղաքական գործունեության հետ. լրագրողի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա նշեց, որ կոտրել են մեքենայի դիմապակին և հայելիները։ Նախնական զննությամբ, ավտոմեքենայից գողություն չի կատարվել, ինչն էլ արդեն ենթադրությունների տեղիք է թողնում։
Նա նշեց, որ ամիսներ առաջ մեքենայի այրման դեպքից առաջ մեքենայից գողություններ եղել են։ «Բայց այս անգամ կոնկրետ միտում եմ տեսնում։ Նախորդ դեպքը չի բացահայտվում, մինչև հիմա չկան մեղավորներ։ Հիմա էլ, համոզված եմ, որ մեղավորները չեն պատժվելու, որովհետև նման դեպքեր էլի են տեղի ունեցել ինձ հետ, արդեն հաշիվը կորցրել եմ»,-ասաց նա։