ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ցավի վաճառականները և ողբերգության սպեկուլյանտները գիշանգղերի նման իրենց կեղտոտ գլուխները մտցնում են ՀՀ վերքերի մեջ. Արման Եղոյան

Ցավի վաճառականները և ողբերգության սպեկուլյանտները գիշանգղերի նման իրենց կեղտոտ գլուխները մտցնում են ՀՀ վերքերի մեջ. Արման Եղոյան

Մեր բանակի փառապանծ գեներալներից մեկը կառուցում է քառահարկ առանձնատուն, չգիտենք՝ ի՛նչ փողերով, ի՛նչ ուժերով, և այդ կառուցած առանձնատունը վաճառում է բանակի վրա: Մեր բանակն իր կարիքների համար գնում է առանձնատուն և նվիրում այդ նույն գեներալին, որ կառուցել է առանձնատունը: Եթե ժամանակը գա՝ գրվելու կոռուպցիայի մասին գիրք, սա լինելու է առաջին էջերում, իր ելույթում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ առանց մանրամասնելու, թե ո՛ր գեներալի մասին է խոսքը:

Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման արդյունքների մասին զեկույցի քննարկմանը Եղոյանը նախկին իշխանությունների վերաբերյալ մի քանի այլ փաստեր էլ հիշատակեց. «Նախկինների օրոք կարող է բարձրաստիճան պաշտոնյայի անվտանգության ծառայության պետի տուն մտներ ԱԱԾ-ն ու հայտնաբերեր 6 մլն դոլար: Իսկ 6 մլն դոլարը 6 հատ տանկ է»,- ասաց նա: Ըստ Եղոյանի՝ այս ամենն իր բարոյահոգեբանական ազդեցությունն է ունենում բանակի վրա: «Նույն զինվորը, որ ծառայել է այդ գեներալի ժամանակ, տեսել է, չէ՞, այդ ամենը»,- ասաց Եղոյանը:

Պատգամավորը նաև նշեց, թե այդ նույն մարդիկ դարձել են «ցավի վաճառական և ողբերգության սպեկուլյանտ, և գիշանգղերի նման իրենց կեղտոտ գլուխները մտցնում են ՀՀ վերքերի մեջ՝ մի կտոր, մի պատառիկ փախցնելու հույսով: Ամոթ է ուղղակի»,- ասաց Եղոյանը:

  • Կիսվել: