ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ցանկանում ենք, որ մեր ադրբեջանցի եղբայրների խնդիրները լուծվեն. Էրդողան

Ցանկանում ենք, որ մեր ադրբեջանցի եղբայրների խնդիրները լուծվեն. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Ադրբեջանի խորհրդարանում, որտեղ ասել է, որ ՛՛տարածաշրջանում ի հայտ են եկել վեցնյակի նոր ձևաչափով համագործակցության հնարավորություններ՛՛, տեղեկացնում է minval.az-ը:

՛՛Դրանք են Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը և Իրանը: Վրաստանը որոշ հարցեր ուներ, բայց Վրաստանի վարչապետի վերջին այցի ժամանակ ես նրան բացատրել եմ այս ձևաչափի օգուտները: Ես ասել եմ, որ դուք տեղյակ եք այն խնդիրների մասին, որոնք առկա են մեր և Հայաստանի միջև: Չնայած դրան՝ մենք ցանկանում ենք, որ մեր ադրբեջանցի եղբայրների խնդիրները լուծվեն՛՛,-նշել է նա:

Էրդողանը նաև հավելել է, որ այս հարթակն օգտակար կլինի Ռուսաստանի հետ Վրաստանի խնդիրները լուծելու համար:

՛՛Այս տարածաշրջանը խաղաղության կարիք ունի, մենք դա պետք է անենք՛՛,-եզրափակել է Թուրքիայի նախագահը:

 

  • Կիսվել: