ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Ցանկանում ենք ՀՀ-ն դարձնել պոպուլյար ուղղություն, դրա համար պետք է հեշտացնենք մարդկանց՝ ճամփորդելու հետ կապված հարցերը. Փաշինյան

Ցանկանում ենք ՀՀ-ն դարձնել պոպուլյար ուղղություն, դրա համար պետք է հեշտացնենք մարդկանց՝ ճամփորդելու հետ կապված հարցերը. Փաշինյան

Մենք ցանկանում ենք Հայաստանը դարձնել շատ ցանկալի և պոպուլյար ուղղություն, դրա համար մենք պետք է հեշտացնենք մարդկանց՝ ճամփորդելու հետ կապված հարցերը: Այդ մասին ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ հայտարարությունների շրջանակում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջիկայում կենսաչափական անձնագրերի ներդրմանը զուգահեռ մենք պետք է սահմանի անկոնտակտ հատման ենթակառուցվածքներ ունենանք մեր սահմանային անցման բոլոր կետերում՝ օդանավակայաններում և այլն:

Այսօր արդեն ԵՄ-ն շատ կոնկրետ ներդրում ունի մեր սահմանների կառավարման գործում, ի վերջո, Հայաստան-Իրան սահմանի Ագարակ սահմանային կետը և հարակից ենթակառուցվածքները կառուցվում են եվրոպական ներդրումների շնորհիվ և միջոցով»,- ասաց նա:

Տարածաշրջանի կապակցվածության ուղղությամբ, ըստ Փաշինյանի, կան նախագծեր, որոնք հենված են այն իրողության վրա, որ արևելքից արևմուտք ամենակարճ ճանապարհն անցնում է ՀՀ-ով:

«Միայն այս նախադասությունը տասնյակ հարյուրավոր միլիարդների և տրիլիոնի արժեք ունի, միայն ա՛յս նախադասությունը: Սա նշանակում է ամենաբարձր մակարդակով ազդակ միջազգային ներդրումային համայնքին, որ այստեղ տասնյակ միլիարդների, եթե ոչ՝ հարյուրավոր, ոչ՝ տրիլիոն (ես այդ հաշվարկներից լավ չեմ) պոտենցիալ կա:

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵՄ գործընկերներին այդ պոտենցիալը նաև մեզ համար բացահայտելու համար»,- ասաց նա:

  • Կիսվել: