հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ցանկացած քաղաքական տարաձայնություն պետք է կարգավորվի ՀՀ Սահմանադրության համաձայն. ՆԱՏՕ

Ցանկացած քաղաքական տարաձայնություն պետք է կարգավորվի ՀՀ Սահմանադրության համաձայն. ՆԱՏՕ

ՆԱՏՕ-ն Հայաստանում ստեղծված ճգնաժամի բոլոր կողմերին կոչ է անում խուսափել գործողություններից, որոնք կարող են հանգեցնել երկրում տիրող իրավիճակի էսկալացիայի: Այս մասին ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն, գրում է ՏԱՍՍ-ը:

Նա իր սոցկայքի էջում, մասնավորապես, նշել է. ՛՛Ուշադրությամբ հետևում ենք մեր գործընկեր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումներին:

Կարևոր է խուսափել խոսքերից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա սրման: Ցանկացած քաղաքական տարաձայնություն պետք է կարգավորվի խաղաղ ժողովրդավարական ճանապարհով՝ Հայաստանի Սահմանադրության համաձայն՛՛:

  • Կիսվել: