ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բունտի ոչ մի նախադրյալ չկա, այս օրերին լվացքն էլ ձեռքով լվացեք․ «Իմ քայլը» պատգամավոր Հովիկ Աղազարյան

Բունտի ոչ մի նախադրյալ չկա, այս օրերին լվացքն էլ ձեռքով լվացեք․ «Իմ քայլը» պատգամավոր Հովիկ Աղազարյան

«Սոցիալական բունտ չի լինի այն պարզ պատճառով, որ նրանք, որոնք իսկապես գտնվում են դժվար նյութատեխնիկական, ֆինանսական վիճակում, նրանց պետությունը, անկասկած, ձեռք մեկնելու է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Նրա խոսքով՝ միգուցե այսօր թերացումներ կան, կան մարդիկ, որոնք դուրս են մնացել աջակցության շրջանակներից, նրանց օգնություն ցուցաբերվելու է։

«Փաստը մնում է փաստ, որ լիքը մարդիկ էլ շահարկում են։ Այսօր մի բնակարան էին ցույց տալիս, լավ կահավորված, հոսանքազրկել էին։ Բա պիտի հոսանքազրկեին, եթե դու 100 հազարի գազ և հոսանք օգտագործելու հնարավորություն ես ունեցել, ապա պիտի կարողանայիր մուծել»,-հավելել է Աղազարյանը։

  • Կիսվել: