երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Որևէ մեկը չի կարող իմ խոսքի մեջ նշույլ գտնել՝ թե ես կասկածի տակ եմ դնում Քարվաճառի հայկական պատկանելության հարցը. Աղազարյան

Որևէ մեկը չի կարող իմ խոսքի մեջ նշույլ գտնել՝ թե ես կասկածի տակ եմ դնում Քարվաճառի հայկական պատկանելության հարցը. Աղազարյան

Ես Քարվաճառի հարցին անդրադարձել եմ այն օրերին տիրող ու նաև այսօր տիրող աշխարհաքաղաքական իրողությունների կոնտեքստում և որևէ մեկը չի կարող իմ խոսքի մեջ անգամ նշույլ գտնել, որը կարող է տանել այն մտքին, թե ես կասկածի տակ եմ դնում Քարվաճառի հայկական պատկանելության հարցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հովիկ Աղազարյանը՝ հավելելով, թե այն իհարկե հայկական է:

Հետո իմքայլականն ասել է «Հայկական ասելով՝ ի՞նչ եք հասկանում» ու հեռացել է՝ անպատասխան թողնելով լրագրողների հարցերը:

Ավելի վաղ "Իմ քայլը" իշխող դաշինքի պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Քարվաճառը հայկական չի եղել:

  • Կիսվել: