երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քարվաճառը միշտ եղել եւ լինելու է հայկական, անկախ նրանից, թե ում վերահսկողության տակ է գտնվում․ ԱԺ փոխխոսնակ

Քարվաճառը միշտ եղել եւ լինելու է հայկական, անկախ նրանից, թե ում վերահսկողության տակ է գտնվում․ ԱԺ փոխխոսնակ

Քարվաճառը հայկական է, նա միշտ եղել և լինելու է հայկական՝ անկախ նրանից, թե ում վերահսկողության տակ է գտնվում։ Այս մասին հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը։

Նա հիշեցրել է, որ 28 տարի առաջ այս օրերին Քարվաճառն ազատագրվել էր։

"1993 թվականի մարտի 31-ին ազատագրվել է Դադիվանքը։ Այո, եւ, ի դեպ, Քարվաճառը հայկական է, նա միշտ եղել է և կլինի հայկական, անկախ նրանից, թե ում վերահսկողության տակ է նա հիմա գտնվում", - ընդգծել է փոխխոսնակը՝ հավանաբար հակադարձելով իշխող ուժի պատգամավոր Հովիկ Աղազարյանի սկանդալային հայտարարությանը։

ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր հերթին, անդրադառնալով իշխող ուժի պատգամավոր Հովիկ Աղազարյանի աղմկահարույց հայտարարություններին, համոզմունք է հայտնել, որ դրանք պատահական չեն արվել:

"Սա հատուկ քաղաքականություն է, Օվերտոնի պատուհան, երբ մինչև ապրիլի 24-ը նրանք ուզում են հասարակությանը պատրաստել, իբր, մեզ պետք է Ցեղասպանության ճանաչումը, երբ ԱԽ քարտուղարը սեր է քարոզում թուրքականի հանդեպ, երբ Սյունիքը փակելուց առաջ մարդկանց համոզում են, որ Քարվաճառը երբեք հայկական չի եղել, երբ տգետներից մեկը հայտարարում է, որ եթե մենք վաճառենք բուհերը և նրանց փոխարեն հյուրանոցներ կառուցենք, ապա զբոսաշրջությունը կզարգանա: Որովհետեւ մանիպուլյացիայի համար նրանց պետք է տգետ հասարակություն", - նշել է Զոհրաբյանը ։

Նրա խոսքով, Հայաստանի այսօրվա խորհրդարանը լի է նրանցով, որոնք երկար տարիներ Գերմանիայի "խաղաղության ճամբարներում" թուրքերի հետ վրան են բաժանել, ովքեր կաշվից դուրս են գալիս հանուն Ադրբեջանի շահերի: Պատգամավորը գտնում է, որ դրանք պատահական մարդիկ չեն, ովքեր ընտրվել են "Մեծ Թուրան" ծրագրի սուրհանդակների կողմից, որպեսզի Հայաստանը դարձնեն թուրքական Վիլայեթ, և իրենց նպատակն են իրականացնում հայ ժողովրդի լուռ համաձայնությամբ:

Ավելի վաղ "Իմ քայլը" իշխող դաշինքի պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Քելբաջարը (Քարվաճառի ադրբեջանական անվանումը-խմբ.) հայկական չի եղել:

"Կա արդյոք Հայաստանում այնպիսի մարդ, ով կարող է ողջ աշխարհին հայտարարել, որ Քելբաջարը մերն է եղել", - ասել է նա ։ 

  • Կիսվել: