երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բրյուսելի այցը այս պահին չեղարկվել է, բայց  մենք ևս մեկ անգամ հայտնել ենք մեր պատրաստակամության մասին Եվրոպական հարթակում հանդիպելու վերաբերյալ․ Արթուր Հովհաննիսյան

Բրյուսելի այցը այս պահին չեղարկվել է, բայց մենք ևս մեկ անգամ հայտնել ենք մեր պատրաստակամության մասին Եվրոպական հարթակում հանդիպելու վերաբերյալ․ Արթուր Հովհաննիսյան

Պարտադիր չէ, որ խոսք լինի հենց ռազմական  դաշինքի մասին, այլ  խոսքը հենց գործընկերության մասին է։ ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը պատասխանեց լրագրողի հարցին, թե երբ վերջին հարցազրույցում վարչապետը խոսում էր նոր գործընկերներ փնտրելու մասին, խոսքը ռազմական դաշինք կազմելու մասի՞ն էր։ 

Ջուլհակյանի խոսքով՝ գործընկերությունը տարբեր դրսևորումներ կարող է ունենալ, և կարող  է ներառել նաև զենքի, սպառազինության մատակարարումը, դիտորդական առաքելության տեղակայումը, որը տարածաշրջանում զսպող գործոն է։ 

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսանին էլ հարց ուղղվեց, թե եթե Ալիևը չգնաց ոչ Գրանադա, ոչ Բրյուսել, սա ցուցիչ չէ՞, որ  Արևմուտքը ձախողել է բանակցությունների գործընթացում և հնարավո՞ր է երկրների հետ առևտրի մեջ մտնի՝ սեփական շահերն առաջ տանելու համար․« Այո, չստացվեց Գրանադայում ստորագրել հնգակողմ փաստաթուղթ, ստորագրվեց քառակողմ փաստաթուղթ, որտեղ կարևոր շեշտադրումներ կային։ Բրյուսելի այցն այս պահին չեղարկվել է, բայց մենք ևս մեկ անգամ հայտնել ենք մեր պատրաստակամության մասին Եվրոպական հարթակում հանդիպելու վերաբերյալ։  ՀՀ-ն որևէ կողմի հետ առևտրի մեջ չէ, ոչ էլ որևէ կողմն է ՀՀ-ի հետ առևտրի մեջ,  մենք ելնում ենք մեր պետական շահերից, պատրաստակամ ենք եվրոպական հաթակում շարունակել մեր քննարկումներն  Ադրբեջանի  հետ, կարևոր պայմանավորվածություններ ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ եվրոպական հարթակում»,- նշեց նա։ 

  • Կիսվել: