շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան Հայաստանին հնարավոր է հեռացնի իր կազմից

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան Հայաստանին հնարավոր է հեռացնի իր կազմից

Այսօր կայացել է Բռնքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի գործկոմի նիստը, որի ընթացքում քննարկվել է հայկական բռնցքամարտին՝ այդ թվում առաջիկա ընտրություններին վերաբերող բազմաթիվ հարցեր:

Ինպես նշում է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, ԲՀԱՖ-ի նախագահ Հովհաննես Հովսեփյանը ժամանակավորապես վայր է դրել ֆեդերացիայի նախագահի լիազորությունները, բայց  նշել, որ ընտրություններին կմասնակից միայն այն դեպքում, եթե դրանք անցկացվեն օրինական:

Հիշեցնենք, որ օրերս Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան իր անվստահությունն է հայտնել հայկական կողմին՝ մասնավորապես Հայատանի բռնցքամարտի ֆեդերացիային: ԱԻԲԱ-ն ընդգծել է, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի՝ առաջակիայում կայանալիք ընտրությունների ձևաչափը չի համապատասխանում ԱԻԲԱ-ի կանոններին: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից հերթական անգամ խախտվել է ընթացակարգը, որի համար ԱԻԲԱ-ն պարզաբանում է պահանջել և առ այսօր չի ստացել: ԱԻԲԱ-ն նշել է, որ եթե առկա խնդիրները չշտկվեն, ապա իրենք գործկոմի նիստ կհրավիրեն և կքննարկեն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերցիային իրենց կազմից հանելու հարցը:

  • Կիսվել: