հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Բռնապետերը ճիշտ այսպիսի իրողության առաջ հաճախ են կանգնում. Արայիկ Հարությունյանի գրառումը

Բռնապետերը ճիշտ այսպիսի իրողության առաջ հաճախ են կանգնում. Արայիկ Հարությունյանի գրառումը

Բռնապետերը ճիշտ այսպիսի իրողության առաջ հաճախ են կանգնում՝ դիզում են, գողանում, ստորացնում, բանտարկում, սակայն անհրաժեշտ պահին շրջվում են ու տեսնում, որ հետևում հանրություն ու աջակցություն չկա: Այս մասին գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցող ռազմական գործողություններին։

«Այդ պահին սովորաբար կա՛մ լքում են պաշտոնը, կա՛մ դիմում բանդաների օգնությանը, տվյալ դեպքում՝ մերձավորաևելյան ահաբեկիչների և թուրքական անօդաչուների: Բայց դա էլ չի փրկի:

Մեր գործն արդար է, մեր պայքարն՝ ազատ ապրելու և արարելու համար է»,- գրել է նախարարը։

  • Կիսվել: