հինգշաբթի, հունվար 23
23 / 1 / 2025
Բոսֆորի խելագարը պնդում է, որ հարձակվել է Հայաստանի վրա և սպառնում է Իսրայելին. գերմանացի լրագրող

Բոսֆորի խելագարը պնդում է, որ հարձակվել է Հայաստանի վրա և սպառնում է Իսրայելին. գերմանացի լրագրող

Բոսֆորի խելագարը (Էրդողանը) հայտարարում է, որ իր բանակով ներխուժելու է Իսրայել, հենց որ այն բավականաչափ արդիականացվի: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է գերմանացի լրագրող Տոբիաս Հատչը։

Նա, մասնավորապես, նշել է. «Նա պնդում է, որ հարձակվել է նաև Հայաստանի վրա։ Նրա հանցավոր բանակն արդեն ներխուժել է Սիրիա և Իրաքի որոշ հատվածներ՝ քրդերին սպանելու համար»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր. «Ինչպես մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»:

  • Կիսվել: