շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Պետք չէ հիմա քաղաքականացնել գործընթացը, այն շարժվում է բավական բարդ. Լավրովը՝ համանախագահների հայտարարության մասին

Պետք չէ հիմա քաղաքականացնել գործընթացը, այն շարժվում է բավական բարդ. Լավրովը՝ համանախագահների հայտարարության մասին

Ստեղծել ենք կրակի դադարեցման վերիֆիկացիոն մեխանիզմ՝ ի դեմս խաղաղապահ կոնտինգենտի, և ավելին, քան բոլորս շահագրգռված ենք, որ այն ամենը, ինչ պայմանավորվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները, գործնականում իրականացվի։ Այս մասին այսօր Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Ես վստահ եմ, երբ համանախագահները կոչ են արել ամեն ինչ վերջնական կարգավորել, նկատի ունեին այն, ինչն անհրաժեշտ է այս բոլոր հարցերի լուծման համար։ Մենք չենք կասկածում, որ երբ մարդիկ սկսեն զգալ խաղաղ կյանքի, բոլոր սահմանափակումների, շրջափակման դրսևորումների վերացման օգուտները, կսկսեն այլ կերպ վերաբերվել հարցերին, որն այժմ որոշ մեր գործընկերներ փորձում են սրել և առաջին պլան բերել։ Պետք չէ հիմա քաղաքականացնել գործընթացը, այն գնում է բավական բարդ, որովհետև լուծվում են նաև երթուղիների, այս ռեգիոնի կապվածության հարցերը, լուծվում են շփման գծի, սահմանազատման և սահմանագծման հարցերը։ Սրանք գործնական, հասկանալի բաներ են, որոնք անհրաժեշտ են, որ տարածաշրջանն ապրի խաղաղ կյանքով։ Նրանք, ովքեր փորձում են այս հարցերը հետոյին թողնել և նախ զբաղվել քաղաքական քննարկումներով, ըստ իս, ողջ գործընթացները ոտքից գլուխ շրջում են։ Ավելի հեշտ է քաղաքական հարցերը լուծել, երբ մարդիկ սկսել են նորմալ ապրել, ադրբեջանցիները, հայերը, ինչպես դա եղել է երկար-երկար տասնամյակներ ու հարյուրամյակներ», ասել է Լավրովը՝ պատսախանելով Մինսկի խմբի շրջանակում քաղաքական կարգավորման մասին հարցին։։

 

 

  • Կիսվել: